Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր հակառակորդ երկրի բանակն այլեւս այն բանակը չի եղել, որին մենք պատրաստ էինք դիմակայել»․ Արմեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հունվարի 28-ին ասել էր, որ սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել։ Այս դիրքորոշման վերաբերյալ լրագրողներն այսօր խորհրդարանում կարծիք հարցրին ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին։ Նա նախ նշեց, որ Սասուն Միքայելյանի անցած ճանապարհը նրան թույլ է տալիս պատկերացնել բանակում կատարվողը․ «Եթե որեւէ բան է ասում, մի շարք հանգամանքներ կարող են հիմք հանդիսանալ։ Պետք չի կոնտեքստից կտրել։ Այո, մեր բանակում մի շարք խնդիրներ եղել են։ Բանակն ունեցել է որոշակի հնարավորություններ՝ որոշակի մարտահրավերների դիմակայելու համար, բայց խնդիրը նրանում է, որ մեր հակառակորդ երկրի բանակն այլեւս այն բանակը չի եղել, որին որ մենք պատրաստ ենք եղել դիմակայել»։

Արմեն Խաչատրյանը շեշտեց․ «Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին՝ խնդիրները լուծելու համար։ Բանակը պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, բայց ուժերը եղել են խիստ անհամաչափ։ Ուղղակի պետք է կանխատեսեինք նման իրավիճակ եւ տասնամյակներ առաջ պատրաստվեինք այդ օրվան»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ