Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր հետընթացը շատ ծանր եմ տանում. Նիկոլ Փաշինյան

Օրես Թրանսփարենսի  հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է  կոռուպցիոն ընկալման համաթիվը. Հայաստանը  թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր: Այսպես, ըստ նոր համաթվի՝ Հայաստանը 46 միավորով հայտնվել է 63-րդ հորիզոնականում (180 երկրից)՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

«Շատ մտահոգված եմ այդ տվյալներով։ Մենք ինչ որ բան այն չենք արել»,-  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ սա պետք է առիթ լինի ու վերահաստատեն հակակոռուպցիոն քաղաքականության իրենց վճռականությունը, հաստատակամությունը։

«Հակակոռուպցիոն ռեյտինգում մեր հետընթացը համարում եմ շատ մեծ ձախողում, ահավոր մեծ ձախողում, անձնապես շատ ծանր եմ տանում, որ այդպիսի բան է տեղի ունեցել, բայց մյուս կողմից առիթ է, որպեսզի ավելի խստացնենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունը և գործիքները»,- ասաց Փաշինյանը։