Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր թանգարանը տարածաշրջանում ամենամեծն է և արժանի է ճանաչման». Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

1960-ից 80-ականներին Կապանում իրականացվող հիմնական շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ էին գալիս հնագիտական ու ազգագրական նշանակության առարկաներ, որոնք պահպանության համար 1969թ. հիմնադրվեց երկրագիտական թանգարանը: Անվան ընտրությունը կապված է հնագիտական ու երկրագիտական առարկաների պահպանության ու ցուցադրության հետ:

Թանգարանի գործունեության, նորությունների ու խնդիրների մասին զրուցել ենք թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանի հետ:

-Պարոն Հայրապետյան, բացի պատմական նշանակության իրերի պահպանությունից, էլ ի՞նչ գործունեություն է ծավալում թանգարանը:

-Իրականացնում է նաև գիտահետազոտական գործունեություն, այդ թվում նաև գիտաարշավներ , որոնց ընթացքում ապահովում է պետության սեփականությունը համարող թանգարանային , արխիվային և գրադարանային կարևոր նշանակության իրերի ցուցադրության մատչելիությունը:

-Այժմ ի՞նչ նորություններ ունեք:

-Բարեբախտաբար Կապանում ձևավորվում է այն մտածելակերպը, որ արժեքավոր իրերի և նյութերի համար ամենահարմար ու ապահով վայրը թանգարանն է, և հենց դրա հետ էլ կապված է մեր վե8ջին նորությունը: 86-ամյա Անիչկա Վարդանյանը Կապանի երկրագիտական թանգարանին է հանձնել իր եղբոր՝ Սերգեյ Պետրոսյանի անձնական արխիվը, ով եղել է առաջին կարգի օդաչու, մահացել է ավիավթարից 1979թ. այդ օդանավի մեջ են եղել նաև Խորհրդային միության ժամանակ հայտնի «Բախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները:

Սերգեյ Պետրոսյանը հայտնի օդաչու է եղել, և այս առումով նրա արխիվը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի կարողանանք հարստացնել Կապանի պատմությունը:

-Ինչպիսի՞նն է այցելուների հոսքը:

-Ցավոք այցելուների թիվը այնքան էլ մեծ չէ , եթե փորձենք համեմատել մայրաքաղաքային թանգարանների հետ: Հիմնականում այցելում են դպրոցականներ:

-Իսկ ինչ-որ բան արվու՞մ է շրջանակը մեծացնելու համար:

-Իհարկե, թանգարանում մենք մշակել ենք հատուկ թիրախային խմբերի համար նախատեսված էքսկուրսիաներ, խաղեր ու միջոցառումներ, որոնց շնորհիվ թանգարանային կյանքին խառնվում են նաև ուսանողներ, ընտանեկան խմբեր, տարեցներ և իհարկե զբոսաշրջիկներ:

– Պարոն Հայրապետյան, որո՞նք են ցուցադրությունների հիմնական թեման և առարկաները:

-2-րդ հարկում ամբողջովին հնագիտություն է, առաջին հարկում Սյունիքի 19-ից 20-րդ դարի պատմությունը, հայ-թաթարական բախումները, առաջին աշխարհամարտ, Զանգեզուրի գոյամարտ, հանրահայտ Կապանցիների անձնական իրեր ու նամակներ, ազգագրություն, ինչպես նաև ունենք տարբեր դարաշրջանների քարակերտ կոթողների բացօթյա ցուցադրություններ:

-Ամենայուրահատուկը ո՞ր իրն է, որ կարող եք նշել:

-Կարող եմ նշել կնոջ կերպարանքով խեցանոթը, որը բացառիկ գտածո է հանդիսանում ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ Հայաստանում, այն մեր թանգարանի զարդն է համարվում:

-Կապանի երկրագիտական թանգարանը պեղումներ իրականացնու՞մ է:

-Քանի որ թանգարանի աշխատակիցները չունեն հնագետի լիցենզիա, այդ պատճառով ոչ, բայց ես որպես կամավոր մասնակցել եմ Կապանի տարածաշրջանի Շահումյանի, Շահումյան-Բանավանի, Քաշաթաղի շրջանի Կերենի, Համլետավանի, Բարաբաթումի եկեղեցիների պեղումների աշխատանքներին, որոնց ընթացքում հայտնաբերված բոլոր իրերը Երևանում մշակվելուց հետո տեղափոխվելու են մեզ մոտ:

-Հիմնադրումից ի վեր թանգարանը կրում է «Կապանի Երկրագիտական» անվանումը, երբևէ քնննարկվող այլ տարբերակներ չեն եղե՞լ:

– Ժամանակի ընթացքում թանգարանի ցուցադրություններն այնքան են շատացել և ընդլայնվել բովանդակային առումով, որ իմ կարծիքով թանգարանն այժմ կարող է կրել «Սյունիքի Պատմության թանգարան» անունը, փոփոխության մասին անպայման կիմանաք:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի թանգարանը:

-Առաջինը կնշեմ ոչ բավարար պայմաններ հավաքածուների պահպանման համար, որի արդյունքում մենք ստիպված ենք լինում տարբեր իրեր և նյութեր «դարսել» իրար վրա. բացակայում են գորգերի, կարպետների ցուցադրման հարմարանքները: Հաջորդիվ թանգարանը չունի կայքէջ, հիմնականը ֆեյսբուքյան էջն է, բայց մեզ համար շատ օգտակար կլինի ունենալ կայքէջ, որը կնպաստի թանգարանի առավել մեծ հանրայնացմանը, քանի որ մեր թանգարանը տարածաշրջանում ամենամեծն է և արժանի է ճանաչման:

-Պարոն Հայրապետյան և վերջում՝ որո՞նք են թանգարանի հետ կապված պլանները:

-Թանգարանը ունի երկու մասնաշենք, որոնցից առաջինը նախատեսում ենք դարձնել լսարան՝ դասախոսությունների և գիտաժողովների համար: Առաջիկայում կունենանք նաև 6-ից 10 տարեկաններից կազմված «Պատանի պատմաբանների» խմբակ, որի նպատակն է ձևավորել պատմական գիտակցում և ամրապնդել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Թանգարանի տարածքում նաև նախատեսում ենք ստեղծել արհեստական պեղավայր, որտեղ այցելուները կարող են գալ ու անձամբ իրականացնել պեղումներ: Ինչպես գիտենք Կապանում վերջերս բացվել է Իրանի հյուպատոսություն, և այդ առիթով մենք պատրաստվում ենք համագործակցել Թավրիզի և Ջուլֆայի թանգարանների հետ:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ