Armenia

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բլասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին: «Զարմանալի է, որ մինչև հիմա մեր սիրելի Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր»,-հանձնելով հուշամեդալը թանգարանի տնօրենին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Թեև Ֆրունզին ոչ մի կոչում հարկավոր չէ, նա ավելի մեծ կոչում ունի՝ ժողովրդի սիրելին է: Ամեն դեպքում, ուշ, բայց ոչ ուշացած նա իր սիրելի քաղաքի պատվավոր քաղաքացին դարձավ նաև պաշտոնապես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ կոչումը պարտավորեցնող է թանգարանի համար՝ սերունդներին մեծ դերասանի մասին ավելի շատ ներկայացնելու:

Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

Football news:

We found out how the fascinating logo of Iceland appeared: Game of thrones has nothing to do with it, the source of audacity is the success of the national team
Ronaldo-Casillas: Proud that we shared great moments
Bayern want to sell Boateng in the summer. The club has no offers yet
Solskjaer on the Europa League: a Trophy would be a big step forward for Manchester United. We want to win something
Juve have contacted Zidane, Pochettino, Inzaghi, Spalletti and Gasperini about working at the club. The Real Madrid coach refused
Coach Of Brentford: We went from a mid-level team to the third team of the season. This is an incredible achievement
Burnley are not going to sell Tarkowski for less than 50 million pounds