Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մինչեւ 1935թ Չարենցն ապրել է վարձած սենյակներում, երբեմն սենյակի մի անկյունում». Գոհար Չարենցը՝ Խանջյանի նվիրած բնակարանի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին՝ Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ բացվեց Եղիշե Չարենցի հիշատակի հուշատախտակը, որի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը նշեց, որ այդ շենքի երրորդ հարկի թիվ 12 բնակարանը ժամանակին Աղասի Խանջյանի կարգադրությամբ տրվել էր Եղիշե Չարենցին։ Բանաստեղծն այստեղ ապրել է կյանքի վերջին 2 տարին, որտեղից էլ ձերբակալվել է։

1964թ․-ից տունը վերածվել էր մեմորիալ բնակարանի, իսկ 1975-ին թանգարան դարձած բնակարանն ընդունել է այցելուների։ Չարենցի թանգարանն այս տարին հայտարարել է չարենցյան։

«Նոր մտածում էինք, որ Չարենցը որպես արեւի պոետ, որպես կրակի, լույսի պաշտամունք ունեցող բանաստեղծ` մեր աշնանը շատ արեւ ու լույս է բերել: Բազմաթիվ առիթներով հոբելյանական միջոցառումների ընթացքում խոսել եմ Չարենցի դերի, մեր օրերում նրա կերպարի նշանակության, նրա՝ որպես գոյաբանական կողմնորոշչի մասին․․․Դրա համար այսօր չեմ անդրադառնա Չարենցի կերպարին, պարզապես ուզում եմ նշել, որ իսկապես հոբելյանական տարին հագեցած է տարաբնույթ միջոցառումներով»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը փաստեց, որ չարենցյան միջոցառումները տեղի ունեցան ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Տավուշում, Լոռու մարզում։

«Դեռ շատ առիթներ կունենանք տալու Չարենցի անունը եւ վերաիմաստավորելու այն մեծ ժառանգությունը, որ մեզ հասել է նրանից»,-հավելեց Արա Խզմալյանը։

Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը նշեց, որ մինչեւ 1935թ Չարենցը բնակարան չի ունեցել, ապրել է վարձած սենյակներում, երբեմն ոչ թե սենյակ էր վարձում, այլ սենյակի մի անկյունը․ «7 տարի Չարենցն ապրել է «Ինտուրիստ» հյուրանոցում (ներկայիս՝ Գրանդ հոթել Երեւան), եւ երբ ստացել է այս բնակարանը` շատ է հպարտացել։ Մայրս մեկ ամսական էր, մորաքույրս՝ երեք տարեկան, երբ տեղափոխվեցին այստեղ, բայց ցավոք սրտի, Չարենցn այստեղ կարողացավ ապրել ընդամենը 2 տարի՝ 1935-37թթ։ Նա այստեղից էլ բանտարկվեց, որբացան երկու երեխաները։ Իհարկե, տարիներ շարունակ այստեղ եղել է հուշաքարը, որի վրա ապրած տարեթվերը սխալ էին գրված։ Մենք հրավիրեցինք Արմենակ Վարդանյանին՝ եղբորս Արմեն Չարենցի եւ ամուսնուս բարեկամին, որպեսզի հնարավորության դեպքում ուղղենք վրայի տարեթվերը։ Նա ասաց, որ հնարավոր չէ ուղղել, ավելի լավ է նորը պատրաստվի, եւ իր նախաձեռնությամբ Չարենցի ծննդյան 125-ամյակին նվեր արեց այս հրաշալի հուշատախտակը»,-նշեց Գոհար Չարենցը։

Միջոցառմանը հաջորդեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի կնքումը:

Հաշվի առնելով, որ 2022 թ․ լրացել է նաև բանաստեղծի ավագ դստեր Արփենիկ Չարենցի ծննդյան 90-ամյակը՝ միջոցառումները կեզրափակվեն «Չարենցի աղոթքները» վերահրատարակված գրքի շնորհանդեսով եւ «Արփենիկ Չարենց-90» ցուցահանդեսի բացմամբ։ Վերջինս կգործի մինչև 2023 թվականի փետրվար։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ