Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մինսկի խումբը պետք է սատար կանգնի, մեր հայասպան իբր թե դաշնակցի դեմը պիտի առնենք». Խզմալյանը ցույց է անում՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին հորդորելով խաղաղապահներ բերել Արցախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նամակով դիմեց ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներին՝ «Դիմում ենք ձեզ խնդրանքով՝ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ որքան հնարավոր է շտապ տեղակայել Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր»:

«Այսօր հին հայկական տոմարով 4515 թվականն է՝ մեր հայկական ավանդական Ամանորի առաջին օրը: Մենք այս մեծագույն ազգային տոնը որոշել ենք նշել մի փոքր անսովոր կերպով: Սա Բելի հանդեպ Հայկի տարած հաղթանակի տարեդարձն է: Այսօր ծնվեց հայոց ազգը՝ մարտահրավեր նետելով կայսերական Բաբելոնին ու հաղթելով»,- այս նախաբանով այսօր Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցույց էր անում:

Նա հորդորում էր հայ հասարակությանը դիմել մեր իսկական բարեկամներին ու դաշնակիցներին՝ օգնության խնդրանքով. «Միայն այսպես քաղաքակիրթ աշխարհի հետ միասին մենք կդիմադրենք եւ կհաղթահարենք նոր Բաբելոնի նոր մարտահրավերը»:

Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահներին ուղղված նամակ հանձնեց դեսպանատներ, որտեղ մասնավորապես նշված էր. «Մեծարգո բարեկամներ, ՀՀ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական կուսակցությունների եւ կառույցների անունից դիմում ենք ձեզ խնդրանքով՝ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ որքան հնարավոր շտապ տեղակայել Ղարաբաղի հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր՝ հանուն մարդու եւ ազգերի ինքնորոշման եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման»:

Խզմալյանը նշեց, որ սա առաջին քայլն է՝ դեպի եվրաինտեգրում:

Ցույցի ժամանակ ելույթ ունեցավ Ֆրանսիական դիմադրության շարժման զինվորի որդի ներկայացած Գաբրիելը՝ ասելով. «Այսօր մեր միասնական լինելու ժամանակն է: 5-րդ շարասյունը եսիմ որտեղից հրահանգներ է ստանում: Այս հող ու ջուրը պահելու ժամանակն է: Ալիեւը КГБ-ի գործակալ է, Պուտինի հրամաններն է կատարում: Սիրելի՛ ֆրանսիական պետություն, Մինսկի խումբը պետք է սատար կանգնի, մեր հայասպան իբր թե դաշնակցի դեմը պիտի առնենք: Որ ասում են՝ անհայտ կորածներ, անհայտ կորածներին բռնել քերթել են, օրգանների վաճառք է կատարվել: Հաագայի դատարան, պահանջում ենք, որ ազնվորեն մոտենաք այս հարցին, հերիք է մեզ դաշնակից կոչելով՝ թիզ առ թիզ հողերը թուրքերին վաճառեն: Ֆրանսիացիներ, հայեր, Արեւմուտք, զարթնե՛ք, հաջորդ քայլը ձեր մոտ է գալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ