Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՄԻՊ-ը «Եռաբլուրի» գործով հետեւողական է լինելու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մենք դատապարտել ենք նման վարքագիծը եւ պահանջել բացատրություններ ոստիկանությունից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում, զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտու ուժի եւ նրանց բերման ենթարկելու մասին հարցին։

«Այս իմաստով, ես հետեւողական եմ լինելու՝ բացատրություններ ստանալ ոստիկանության գործողությունների մասին, եւ ոչ միայն։ Կարծում եմ, որ հանրային կարգի պահպանման մարտավարության մասով խնդիր եղել է, բայց կա իրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն կոնկրետ ծառայողների նկատմամբ։ Ես սպասում եմ արդյունքներին, թե քանի՞ ոստիկան եւ ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ոստիկանների դեմ մի քանի կարգապահական վարույթներ են հարուցվել: Քննչական կոմիտեն նաեւ քրեական գործ է հարուցել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ