Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Միրզոյանը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերցմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը»,- ասվում է հաղորդագրությունում: