Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվան մերժել է Կիևի շահերը ներկայացնելու Շվեյցարիայի առաջարկը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Շվեյցարիան կորցրել է իր չեզոք կարգավիճակը և չի կարող հանդես գալ ո՛չ որպես միջնորդ, ո՛չ էլ որպես Ռուսաստանում Ուկրաինայի շահերի ներկայացուցիչ։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևի խոսքով՝ Բեռնը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և պաշտպանում է, ինչպես ինքն է ասել, Կիևի ռեժիմին։

«Ինչպե՞ս կարելի է նման պահվածքով առաջարկել միջնորդություն, ներկայացուցչություն և այլ բարի ծառայություններ, դա միանգամայն անհասկանալի է»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ Շվեյցարիան և Ուկրաինան պայմանավորվել էին, որ Շվեյցարիան պետք է ներկայացնի ուկրաինական շահերը Ռուսաստանում և համապատասխան առաջարկով դիմել են Մոսկվային։

Բեռնում նշվել է, որ Շվեյցարիան պատերազմի սկզբից պատրաստ էր կողմերին տրամադրել իր ծառայությունները, մասնավորապես՝ բանակցային հարթակ։