Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նաիրա Զոհրաբյան. «Տպավորություն ստացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կապիտուլյացիայի գովազդ էր անում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ. ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ցավակցեց 2020 թ. 44-օրյա ու վերջին՝ եռօրյա պատերազմներում, հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոս զինծառայողների ծնողներին, համբերություն եւ կամք մաղթեց գերեվարվածների եւ անհետ կորածների հարազատներին:

Այնուհետեւ, տիկին Զոհրաբյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Հայաստանի երեք եւ Արցախի երկու նախագահների հանդիպման ժամանակ քննարկված խնդիրների շուրջ Հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած դատողություններին:

«Ես ընդամենը մեկ հարց ունեմ ուղղելու առաջին նախագահին: Դուք հստակ տվեցիք Նիկոլ Փաշինյանին ամենաֆանտաստիկ ձեւակերպումներից մեկը՝ «ազգակործան պատուհաս»: Հիմա հարց, հանրապետության հարգարժան առաջին նախագահ. Նիկոլ Փաշինյանը այլեւս ազգակործան պատուհաս չէ՞: Ինչպե՞ս եք պատկերացնում ազգակործան պատուհասի հետ քննարկել որեւէ հարց:  Դուք ինքներդ ասում եք, որ բանակցային գործընթացի որեւէ դետալից տեղյակ չէք: Բա որ տեղյակ չեք, ինչպե՞ս եք կոչ անում քաղաքական ուժերին, այդ ուժերի լիդերներին, հասարակությանը՝ կոնսոլիդացվել ազգակործան պատուհասի շուրջ: Ինչպե՞ս եք կոչ անում կոնսոլիդացվել ադրբեջանական օրակարգը սպասարկողի շուրջ, երբ ինքներդ տվել եք նրա ամենափառահեղ ձեւակերպումներից մեկը: Նիկոլ Փաշինյանին իդեալական երկու ձեւակերպում է եղել. երրորդ նախագահի ձեւակերպումը՝ կապիտուլյանտ, եւ ձերը՝ ազգակործան պատուհաս:

Կամ որ ասում եք՝ աշխարհում չկա նախադեպ, որ երկրների միջեւ պայմանագիր չկնքվի: Ես վստահ եմ, որ դուք շատ լավ գիտեք, որ նախադեպեր կան: Ամենահայտնի նախադեպերից մեկը. Ռուսաստան-Ճապոնիա, երբ անգամ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Ռուսաստանը առ այս պահը Ճապոնիայի հետ չի կնքում  խաղաղության պայմանագիր, հրաժարվում է ընդունել Հարավային Կուրիլները Ճապոնիայի մաս:

Ես հարցազրույցից տպավորություն ստացա, որ դա կապիտուլյացիայի գովազդ էր. Այնպես ներկայացնել կապիտուլյացիան, այնպես փառաբանել, թե ի՞նչ է եղել որ, կապիտուլյացիա է էլի: Այսինքն, կապիտուլյացիայի PR, շնորհանդես: Ես այլ ձեւակերպում չունեմ իմ կողմից իսկապես հարգված մտավորական Լեւոն Տե-Պետրոսյանի հարցազրույցին:

Չի կարելի կապիտուլյացիան գովազդել, հայրենիքի հանձնումը փիառել: Հուսալքել հասարակությանը, ասել, թե այլ տարբերակ չունենք, բացի ծնկի գալուց, ընդունելուց թուրք-ադրբեջանական երկյակի՝ ծնկի գալու եւ կապիտուլացվելու պահանջը, որովհետեւ հետո կարող է ավելի վատ լինել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում է՝ ոչ-ոք, այդ թվում՝  ինքը, տեղյակ չենք, թե ինչ է բանակցվում, բայց կոչ է անում ազգակործան պատուհաս+կապիտուլյանտի հետ գնալ կոնսոլիդացիայի, որպեսզի գովազդված կապիտուլյացիայի հավասարազոր պատասխանատու դառնան բոլոր քաղաքական ուժերը եւ հանրությունը:

Չէ, այդպես չի լինելու: Կա խորհրդարանական մեծամասնություն, Նիկոլի տակդիր աշխատող քաղաքական ուժեր, կա հասարակության մի փոքր սեգմենտ, որին մենք տեսանք հանձնված Իշխանասարում եւ պոլիգոնի վերածված Սիսիանում: Եվ եթե չհաջողվի առողջ քաղաքական ուժերով կասեցնել առաջին նախագահի բնութագրմամբ՝ ազգակործան պատուհասին, իրենք էլ կկրեն պատասխանատվություն:

Ես հասկանում եմ, որ աշխարհը Նիկոլի առջեւ ձեւակերպել է խնդիր, ինչը երեկ բարձրաձայնեց նաեւ առաջին նախագահը. առաջիկա կապիտուլյացիան սարքել համազգային համախմբման հարց, կոնսոլիդացիայի տոնախմբություն եւ մեզանից յուրաքանչյուրի ձեռքերը թաթախել արյան մեջ եւ մեզանից յուրաքանչյուրին, բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին, Վեհափառին, Արցախի նախագահներին սարքել կապիտուլյացիոն ապագա խրախճանքի համասեփականատեր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ