Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նախագծով իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկը կվճարեն կիսամյակը մեկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումն իրականացնել 1-ին կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման եւ կատարման մակարդակը, ինչպես նաեւ կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Ֆիզիկական անձինք կշարունակեն անշարժ գույքի հարկը վճարել տարեկան մեկ անգամ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում եւ ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ