Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Netflix-ը հրապարակել է «Հարրին և Մեգանը» վավերագրական ֆիլմի թրեյլերը

Netflix սթրիմինգ ծառայությունը YouTube-ում հրապարակել է «Հարրի և Մեգան» (Harry & Meghan) վավերագրական ֆիլմաշարի թիզերային թրեյլերը։ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մասին պատմող բազմամաս ֆիլմը նկարահանել է Լիզ Գարբուսը։

Վավերագրական սերիալում հեղինակները խոստանում են պատմել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի իրական սիրո պատմությունը, ինչպես նաև նրանց հարաբերությունները հարազատների հետ։ Ֆիլմում կան հարցազրույցներ, արխիվային և թարմ կադրեր, որոնք արվել են զույգի ամերիկյան տանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Հարրին և Մարքլը սերիալի նկարահանումների համար ստացել են 100 միլիոն դոլար։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Հարրի և Մեգան» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռ որոշված չէ: Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով պրեմիերան հետաձգվել է 2023թ: 

Daily Mail-ը գրել է, որ Հարրիի և Մեգան Մարքլի մասին վավերագրական ֆիլմը թագավորական ընտանիքի կողմից դիտարկվում է որպես «պատերազմ հայտարարել»:

«Ինչո՞ւ որոշեցիք նկարահանել այս վավերագրական ֆիլմը», - հարցնում են զույգին։  Հարրին ասում է. «Ոչ ոք չի տեսնում, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Ես պետք է ամեն հնարավորն անեի իմ ընտանիքը պաշտպանելու համար»: Այնուհետև Մեգանն ավելացրել է. «Երբ խաղադրույքներն այդքան մեծ են, ավելի խելամիտ չի՞ լինի լսել մեր պատմությունը մեզանից»:

Daily Mail-ի լրագրողներին տված հարցազրույցում թագավորական ընտանիքի աղբյուրը հայտնել է, որ Մեգանի ու Հարրիի նման հայտարարությունները վաղուց չեն զարմացնում Վինձորներին։

«Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է դա դիտարկել այլ կերպ, քան պատերազմ հայտարարելը», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, շեշտել է ինսայդերը: