Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանից զենք գնելու մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրանը տարբեր մակարդակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարություններ է անում , ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, որ այս հայտարարությունները դառնան գործակցության հիմք, աջակցությունը դառնա գործնական: Հանրային հեռուստաընկերության եթերով պատասխանելով այս հարցին՝ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ասաց. «…Ամենակարեւորը հստակ քաղաքական դիրքորոշմամբ ձեւակերպումն է: Որովհետեւ գործողությունները դրանից են բխում, եթե չկա հստակ քաղաքական դիրքորոշում, գործողություններ նույնպես չեն կարող լինել: Այդ առումով իրանի հետ մենք շատ սերտ համագործակցում ենք, դուք տեսաք Նյու Յորքում նաեւ ես հանդիպեցի Իրանի նախագահի հետ, երկար, մանրամասն քննարկեցինք, զրուցեցինք, մեր հարաբերությունների  զարգացման մասին, քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակը, շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք… »:

Անդրադառնալով մամուլի տեղեկություններին՝ Հնդկաստանից զենք գնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզեի հրապարակային քննարկել, բայց այդ հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել եւ որեւէ լրացուցիչ բան այս պահին չեմ ցանկանա ասել: Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում  ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակը ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ: Հիմա մարդիկ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք էս արինք, էն արինք, էս էր տեղի ունենում, էն էր տեղի ունենում: Ես կուզեի , որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի  ներկրման հետ: Որովհետեւ 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ չպետք է շփոթել»:

Անդրադառնալով կառավարության վերջին նիստի ժամանակ իր հայտարարությանը, թե մեր դաշնակիցներից մեկին հարյուրավոր միլիոններ ենք վճարել, բայց սպառազինության մատակարարումը տեղի չի ունենում, ինչպես նաեւ ՊՆ այսօրվա տարածած տեղեկատվությանը, թե ԶՈՒ կարիքների համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբեւէ չեն դադարել ու ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացն իրականացվում է կնքված համաձայնագրերի համաձայն,  վարչապետը հստակեցրեց, թե ինչ նկատի ուներ. «Ես հայտարարություն եմ արել եւ ինչ հարկ եմ համարել հայտարարել, հայտարարել եմ: ՊՆ հաղորդագրության հետ որեւէ հակասություն չկա, որովհետեւ կան բազմաթիվ նրբություններ, որոնք բացահայտման ենթակա չեն: ՊՆ-ը ճշգրիտ է ձեւակերպել ու տառին համապատասխան, բայց ես, եթե հարկ համարեի երկիր հիշատակել, ես կհիշատակեի, ասել եմ այնքանով, որքանով հարկ եմ համարել ասել ու ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: ՊՆ-ը սխալ չի ասել: Այսքանով բավարարվենք: Պայմանագրերում շատ բան կա գրած, պայմանագրերում կա նաեւ կետ, թե ինչ է տեղի ունենում, սահմանված ժամկետում  չմատակարարելու դեպքում եւ այլն: Հիմա ՊՆ հայտարարությունը տարանջատենք իմ հայտարարությունից, իմ հայտարարության մեջ ՌԴ մասին որեւէ բան ասված չէ ու որեւէ կոնկրետ երկրի անուն ասված չէ: Իմ նշած դեպքը՝ տարբերակներից մեկն է՝ կամ գումարը հետ ստանալ ու գնում կատարել այլ տեղից կամ ստանալ նախատեսված սպառազինությունը, մանրամասներր չեմ ասի, դրանք աշխատանքային մանրամասներ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ