Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Նմանօրինակ մրցաշարերն ապացուցում են, որ հրաշք եւ հայրենասեր սերունդ ունենք»․ Մանվել Փարամազյան (ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արդեն 4-րդ անգամ Քաջարան համայնքում անցկացվեց «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի անվան Սյունիքի մարզի ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունը»։ Չնայած այս անգամ էլ մրցասպարեզում Քաջարան, Ագարակ, Գորիս, Սիսիան եւ Շաքի բնակավայրերի  2010-2014 թթ․-ին ծնված թվով 80 դեռահաս-ըմբիշներն էին, սակայն, ինչպես նշեցին կազմակերպիչները, եկող տարի մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի այլ մարզերի ներկայացուցիչներ։

Մրցաշարի կազմակերպիչն ու գլխավոր մրցավարը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող, Քաջարանի պատվավոր քաղաքացի Մերուժան Աթայանն է, որը նաեւ Մանվել Փարամազյանի դպրոցական ու պատանեկան  տարիների մարզիչն էր։ «Ինձ համար մեծ պատիվ է տեսնել մեր մատաղ սերնդի նվիրումը ազատ ոճի ըմբշամարտին, ինչպես նաեւ ոգեւորիչ ու պարտավորեցնող է։ Իմ հնարավորության սահմաններում պատրաստ եմ միշտ աջակցել եւ սատարել սպորտի զարգացմանը` անկախ նրա տեսակներից եւ նմանօրինակ մրցաշարերը ապացուցում են, որ հրաշք եւ հայրենասեր սերունդ ունենք»,-նշեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Նրա խոսքով՝ սպորտին աջակցելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր։ Կարեւորելով այն հանգամանքը, որ տեղացի գործարարները միշտ աջակցում են միջոցառումներին՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մրցաշարի գլխավոր հովանավոր «Աժդանակ» ընկերությանը։ «Անկախ դիրքից եւ պաշտոնից՝ մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքը պետք է լինի հնարավորության սահմաններում աջակցել սպորտի զարգացմանը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ հայրենի Քաջարան քաղաքում, արդեն ավանդական դարձած՝ Սյունիքի մարզի ազատ ոճի ըմբշամարտի արդեն չորս մրցաշրջան անցած այս մրցաշարը կրում է իմ անունը եւ տարեցտարի մեծացնում իր աշխարհագրությունը՝ արդեն Սյունիքի մարզի սահմաններից դուրս։ Շնորհակալություն մրցաշարի կազմակերպիչներին, մարզիչներին, մարզիկներին եւ աջակիցներին»,-նշեց Քաջարանի համայնքապետը։

Ի դեպ, «Աժդանակ» ընկերության տնօրեն  Արտակ Համբարձումյանը նույնպես սպորտով է զբաղվել ու նմանատիպ միջոցառումները հովանավորելը ինքնանպատակ չէ։ «Առողջ սերունդ ունենալու համար նաեւ սպորտը պիտի զարգացնենք։ Ու մենք պատրաստ ենք միշտ աջակցել նմանատիպ ծրագրերին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Համբարձումյանը։ «Աժդանակ» ընկերության կողմից  դրամական պարգեւների արժանացան մրցանակային տեղերը գրաված մարզիկներն ու  բոլոր մարզիչներին։  «Քաջարան-Զարթոնք» հասարակական կազմակերպությունն էլ հոգացել էր մրցաշարի  մեդալների եւ գավաթների ծախսերը։

Իսկ հրաժեշտից առաջ՝ խմբային լուսանկար, եկող տարի նորից հանդիպելու ակնկալիքով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ