Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Նոր Զելանդիայի խորհրդարանը միջնորդագիր է ստացել՝ ՌԴ դեսպան Զուևին արտաքսելու պահանջով

Նոր Զելանդիայի խորհրդարանը խնդրագիր է ստացել՝ Ռուսաստանի դեսպան Գեորգի Զուևին երկրից վտարելու և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պահանջով։ RNZ նորզելանդական ռադիոյի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Միջնորդությունը ներկայացրել է լեյբորիստական կուսակցության պատգամավոր Գուրավ Շարման:

Ըստ ռադիոկայանի՝ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունը դիտարկում է ռուս դիվանագետին արտաքսելու հարցը։ Միաժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ ինքը նախընտրում է դիմել ազդեցության գործող մեթոդներին։

«Դիվանագետների արտաքսումը երկրից անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը նույնպես կվտարի մեր դիվանագետներին։ Այդ ժամանակ մենք չենք կարողանա գնահատել, թե ինչ է կատարվում երկրում և հյուպատոսական աջակցություն ցուցաբերել մեր քաղաքացիներին»,-նշել է վարչապետը։

Օգոստոսի 1-ին Նոր Զելանդիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հայտնվել են սահմանափակումների տակ։