Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ապրելու երկիր» կուսակցությունն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն պատրաստվում են դրան, բայց այս պահին դեռ վերջնական թեկնածու չունեն՝ մեզ հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Այս պահին ինձ հայտնի հավանական թեկնածուներից մեկը Մանե Թանդիլյանն է, մյուսը՝ Վիկտոր Մնացականյանը։ Նրանք հավանական թեկնածունե՞ր են Ձեզ համար, թե՞ հնարավոր է առաջիկայում այլ անուններ էլ ի հայտ գան։

– Հնարավոր է այլ անուններ էլ լինեն։ Նշված անձանցից Մանե Թանդիլյանը կուսակցության նախագահն է, իսկ Վիկտոր Մնացականյանը մեր համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է, հետեւաբար, թիմում քննարկումները շարունակվում են, եւ մենք նաեւ ՏԻՄ-երում բավականին մեծ աշխատանքներից հետո Երեւանում հաջողության հասնելը ե՛ւ օրինաչափ ենք համարում, ե՛ւ շատ կարեւոր։

Կարծում եք՝ իշխանության ու անձամբ Ավինյանի վարկանիշը գնալով ընկնո՞ւմ են։

– Կարծում եմ՝ դա ակնհայտ է։ Ես չէ, որ պետք է ասեմ, հասարակությունն իր վերաբերմունքով եւ գործող քաղաքային իշխանությանն ու ընդհանուր իշխանությանը գնահատական տալիս է, ու նաեւ վերջին երկու տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ գործող քաղաքական ուժը չունի այնպիսի վստահություն, որը հնարավորություն տա իրեն՝ իշխանություն ձեւավորել։

Այդ թվում՝ անձամբ Ավինյանը, կարծում եք, վստահություն ու բարձր վարկանիշ չունի՞։

– Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: