Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Մարզերում օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Արցախում  վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։