Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որոշվել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը

Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով։

«Հաշվի առնելով չսահմանազատված սահմանի լարվածությունը՝ Ադրբեջանն առաջարկել է հանդիպմանը սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվել էր, այլ այս տարվա հոկտեմբերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու հանձնարարականի համաձայն։ Հանձնարարականը ԱԳ նախարարները տվել են օգոստոսի 31-ին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո։