Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ունենք 2 անհետ կորած և 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը պարզված չէ․ ԱԻ նախարար

«Ունենք  2 անհետ կորած և 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը պարզված չէ։ Այսինքն՝ եթե անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, ապա կմնա մեկ անհետ կորած»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր 3 անհետ կորածի մասին, այժմ, նրա փոխանցմամբ, ՌԴ քաղաքացին, որը համարվում էր անհետ կորած, գտնվել է։

«Նրա հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում և հիվանդանոցում է։ Դրանով պայմանավորված անհետ կորածների թիվը փոփոխվել է»,- ասաց նախարարը։

Արմեն Փամբուխչյանը  տեղեկացրեց, որ քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է։

Պաշտոնյան հայտնեց, որ զրուցել է «Սուրմալու»-ի տնօրինության հետ․ «Պայթուցիկ նյութերի և շենքի հատակագծի հետ կապված զրուցել ենք տնօրինության հետ և այդ հիմքով ենք  ասում, որ չկան այլևս պայթուցիկ նյութեր»։

Նախարարի խոսքով՝ մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել շենքի պահեստում։