Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ուրարտու» ՖԱ-ին է միացել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։ Այս մասին հայտնում են ակումբից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Խարկովի «Մետալիստ»-ը և Դոնեցկի «Օլիմպիկը», ինչպես նաև իսպանական «Էլչե», «Վալենսիա II» և «Լեյդա Էսպորտիու» թիմերը: Պաշտպանը «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբասից»:

Ողջունում ենք Իվան Զոտկոյին «Ուրարտուում» և մաղթում հաջող ելույթներ մեր թիմի կազմում։ Նշենք, որ նա հանդես կգա 31 համարի խաղաշապիկով»,- նշված է հաղորդագրությունում։