Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյան. «Ճանապարհորդել առանց COVID-19-ի» հավելվածը հիմք է ապահովում թվային բժշկության զարգացման համար

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) թվային նախաձեռնությունների հիմնադրամի «Ճանապարհորդել առանց COVID-19-ի»  բջջային հավելվածը, որն համաճարակի սկսվելուց հետո օգնեց վերականգնել քաղաքացիների տեղաշարժը ԵԱՏՄ երկրների միջև, լավ հիմք է ստեղծում  անդրսահմանային թվային բժշկության զարգացման համար: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը «DIGITAL ALMATY» ֆորումում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով, չնայած բուն համաճարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդել առանց COVID-19-ի»  հավելվածը լավ հիմք է ստեղծում անդրսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանմամբ»,-ասել է նա։

Փաշինյանն առաջարկել է նաև սկսել քննարկել հավելվածը որպես «համաճարակաբանական վահանի» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման շրջանակներում վստահության մեխանիզմ օգտագործել։

Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարեց, որ գործարկվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական հատվածը:

«Այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի առաջին ամբողջական տարբերակը։

Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «Օգնական» ծառայությունից, ծանոթանալ կարգավորող տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժիններ, կոնտակտային տվյալները և այլն։ Նաև հիմնական պետական թվային ծառայություններն են արդեն հասանելի «Աշխատեք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական ազգային հատվածում։

ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։