Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր Եռաբլուրում

Բանակի օրվա կապկցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է վաղ առավոտյան այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին գրում է 168.am-ը։

«Վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-Ն.Խ.) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում։

Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունները դիպուկահարներ են բերել դիրքավորել Եռաբլուրի ողջ տարածքում, մուտքի մոտ` ռազմական ոստիկանության և քաղաքացիական համազգեստով ուժային կառույցների մեծաքանակ ներկայացուցիչներ են տարածքում կանգնեցրել»,- գրում է կայքը:

Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցը հերթական դժգոհությունն է առաջացրել Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մոտ, նրանք շտապում են պանթեոն, որպեսզի թույլ չտան Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին.

«Ինքը դավաճան է, իր պատճառով են մեր երեպեքը զոհվել, հիմա ո՞նց թողնենք, որ մեր երեխեքին սպանողը մոտենա տղերքի շիրիմներին»,-168.am-ի հետ զրույցում ասել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը  չէ, երբ Նիկլոլ Փաշինյանը գաղտագողի է գնում «Եռաբլուր»:

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, Եռաբլուրում աշխատող 168.am-ի լրագրողի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի  այցը արարողակարգային բնութ է ունենալու։ Տեղում արդեն նվագախումբ է տեղակայվում։

«Շարունակում են նաև ավտոբուսներով ոստիկանական նոր ուժեր բերել, այդ թվում` կարմիր բերետավորներ։ Արդեն պատ են կազմել ու թույլ չեն տալիս, որ ծնողները մոտենան եկեղեցու հատվածին, առհասարակ` կենտրոնական մասերին։ Կենդանի շղթա է կազմած ոստիկանության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից։

Լրագրողներին արդեն իսկ փողոցի կողմից, Եռաբլուրի սկզբնական մուտքից թույլ չեն տալիս վերև բարձրանալ»,- գրում է 168.am-ը։

Ուղիղ եթերը՝ 168.am-ը։