Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստորեն ստացվում է, որ ՀԱՊԿ չկա. Ռուբեն Մեհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության առաջարկով «ՀԱՊԿ-ում մնալու ռիսկերը և ՀԱՊԿ-ից դուրս գալու ռիսկերն ու հնարավորությունները» թեմայով հոկտեմբերի 2-ին «Ալեքսանդր» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել  Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոնը:

Բացման խոսքում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Իրադարձությունների այն սրընթաց հոսքը, որ մենք ապրում ենք այսօր, Ադրբեջանի ագրեսիան, արդեն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ և Հայաստանի անցումն այն երկրների շարք, որոնք խնդիր  ունեն տարածքային ամբողջականության հետ, այդ ամենին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքը, սուբյեկտներ, որոնց հետ մենք ունենք բազմամյա իրավապայմանագրային հարաբերություններ, և այն  արձագանքը, որին մենք ականատես ենք: Պաշտոնական Երևանի, նույնիսկ վարչապետի մակարդակով, օրինաչափական արձանագրումներն այս ամենին, այն է, որ փաստորեն ստացվում է, որ ՀԱՊԿ չկա: Այդ ֆոնին հասարակության արձագանքը, որի լավագույն վկայությունն է «Դուրս ՀԱՊԿ»-ից հասարակական համախմբման ստեղծումը, այս ամենը օրինաչափական հարցեր են առաջացրել հասարակության և քաղաքական դասի մոտ, հարցեր հետևյալի մասին՝ իսկ ո՞րն է այս ամենի գինը լինելու, որոնք են ռիսկերը, եթե մնանք, ՀԱՊԿ-ում և որոնք են ռիսկերը, եթե քայլեր ենք սկսում  ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ»:

Նրա համոզմամբ, արդեն ժամանակն է, որ դադարենք որակել կարծիքներն ու գաղափարները՝ որպես հակառուսական, պրոռուսական կամ հակաարևմտյան, քանի որ նման չափանիշ այլևս գոյություն չունի: Գոյություն ունի միայն մեկ չափանիշ՝ որևէ գաղափար կամ քայլ բխում է կամ հակասում ՀՀ պետության շահերին:

Ռուբեն Մեհրաբյանը ներկաներին հորդորեց ակտիվ քննարկում ծավալել թեմայի շուրջ՝ մնալով գերմանական ճշտապահության ժամանակային տիրույթում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ