Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ներկա է գտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը։ Շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ՝ փոխվարչապետը գոհունակությամբ նկատել է, որ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցություն։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի էլ ավելի խորացնել և ընդլայնել համագործակցության երկկողմ օրակարգը:

Փոխվարչապետը իր բարձր գնահատանքն է հայտնել Երևանում ԱՄԷ դեսպանությանը այս ուղղությամբ գործադրվող ջանքերի և արգասաբեր գործունեության համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դեսպանության կողմից Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող սոցիալական ծրագրերի  համար: Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը՝ մաղթելով բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։