Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ

Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին,  Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված
բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։

Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ, Պապիկյանը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը, ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։
Հանդիպումների ընթացքում նախարարը հավելել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ»,- ասվում է հաղորդագրությունում: