Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պարո՛ն Կոպիրկին, վերջապես զարթնեցիք, հա՞… Ատամներով մինչեւ այսօր պաշտպանել եք Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլ». Նաիրա Զոհրաբյանը՝ ՌԴ դեսպանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված, որտեղ մասնավորապես նշել է. «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյական ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու վերաբերյալ: Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»:
Այսօր «Հայելի» ակումբում «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, դիմեց ՌԴ դեսպանին. «Պարո՛ն Կոպիրկին, վերջապես զարթնեցիք, հա՞: Ես ձեզ ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ միասին համարում էի ՔՊ անդամներից մեկը, որովհետեւ ես գիտեմ, թե դուք ինչպես եք բոլոր նրանց մասին, ովքեր պայքարում են Նիկոլի դեմ, կեղծ ինֆորմացիաներ փոխանցում ձեր իշխանություններին: Վերջապես զարթնեցիք, հա՞, վերջապես հասկացա՞ք, որ այն կենտրոնները, որոնք այսօր հակառուսականություն են տարածում, որոնք ասում են, որ «Սուրմալուի» պայթյունի հետեւում կանգնած է Ռուսաստանը, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի ո՛չ շնչում են, ո՛չ էլ արտաշնչում են: Էդ նո՞ր զարթնեցիք, ատամներով մինչեւ այսօր պաշտպանել եք Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր քայլ, կեղծ տեղեկատվություն տրամադրելով ձեր վերադասներին՝ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի վերաբերյալ: Հրապարակային ասում եմ՝ ավելի թույլ դեսպան, քան այս դեսպանն է, անկախությունից ի վեր Ռուսաստանը չի ունեցել: Ցավոք, մեր ռազմավարական դաշնակիցը մեզ համար այս ճակատագրական պահերին ունի ամենաթույլ դեսպանը Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ