Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատերազմի ժամանակ նույնիսկ համար 1 զգոնության հրամանը չի տրվել որոշ տեղերում, բացազատման հրաման չի տրվել զորքին, դա քաղաքական որոշում է». Կարեն Վրթանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Սեպտեմբերի 22-ին «Ռազմինֆոն», ինչքան հնարավոր է բաց տեքստով գրել էր, որ Ադրբեջանը հեսա պատերազմ է սկսում: Ամսի 25-ին Նիկոլ Փաշինյանը դա խոստովանել է ԱԺ-ում, արդեն 25-ին գիտեին ու որեւէ քայլ չի արվել: Հիմա շատ են ասում, թե ամբողջ զորքում համար 1 էր տված: Նախ, այդ համար 1-ը նշանակում է ավելացված զգոնություն: Դա պահպանության ռեժիմ է, ոչ թե պաշտպանության: Առաջնագծի դիրքերի մեծ մասը նախատեսված չեն լայնածավալ հարձակման դեպքում պաշտպանության համար, դրանք այսպես ասած հսկող դիրքեր են:

Բայց շատ տեղերում ես էլ գիտեմ, որ նույնիսկ այդ համար 1 կոչված զգոնության ռեժիմը չի եղել: Պետք է զորքը բացազատվեր, տեխնիկան հանվեր, զինամթերքը հանվեր պահեստներից, զինվորները բոլորը լինեին նախօրոք գծած, նախատեսած մարտական դիրքերում, որպեսզի թշնամին չկարողանար մեկ ժամում սպաներ զինվորներին, սպաներին՝ պահեստներում քնած, ջախջախեր զենքի պահեստները եւ այլն: Դա չի արվել, բացազատման հրաման չի տրվել: Այդ հրաման տալը քաղաքական որոշում է ու միակ մարդը, ով դա որոշելու էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր»,-այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախաձեռնած «Չդադարող պատերազմ. ինչպես եւ ով բերեց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա մատնանշեց Մարտակերտում իրավիճակը, երբ հրետանու մեծ մասը ոչնչացվել էր՝ անտառներում կանգնած, կամ ավտոպարկի մեծ մասը ոչնչացվել էր՝ ավտոտնակում. «Զինվորները զորամասում էին զոհվել, սկի թշնամուն չեն էլ հասցրել տեսնել: Հիմա դա փորձում են գցել զինվորակաների գրպանը»:

Վրթանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի այդ ահավոր օրերին ՊՆ նախարարը երկրում չէր, չէր էլ կարողանում վերադառնալ, որովհետեւ հայկական ինքնաթիռներին արգելում էին Եվրոպայով թռչել. «Չի կարող բացակայել ՊՆ նախարարը երկրից, եթե դու սպասում ես հարձակում ու նույնիսկ, եթե չես հավատում դրան: Այսօր որեւէ դաս չի քաղվել, ընդհակառակը, միտումնավոր շարունակվել է բանակի կազմաքանդումը: Նիկոլ Փաշինյանը իր անձնական իշխանության պահպանման համար սպառնալիք տեսավ բանակը եւ այս մեկուկես տարին զբաղված է բանակը լրիվ կազմաքանդելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ