Armenia

Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը»

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

«Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում»,-ասաց Գաբրիելյանը:

Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում:  «Որտեղ չկան «կարմիր գծեր» և կայանումն արգելված չէ, ապա այդտեղ կարող եք անվճար կայանել»,-նշեց պատգամավորը՝ դիմելով քաղաքացիներին:

Փաթեթով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս:

Football news:

Dani Alves on Ramos' foul: Real Madrid have taught us to do more than we are used to
Barcelona played the best match at Setien. Even Griezmann scored: a perfect parachute after a heel pass from Messi
Arsenal have nothing to celebrate, they have to take every opportunity. Mourinho responded to the gunners' joke about Tottenham
Kike Of Setian: I understand less and less VAR
MATIC has extended his contract with Manchester United until 2023
With the death of Morricone, part of the world's cinema goes. De Laurentiis on the composer
Josep Bartomeu: Setien is doing a great job. We have full confidence in him