Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատմութեան մէջ առաջին անգամ զինուորները թքեցին խաչի եւ հոգեւորականների վրայ». Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ վերջերս Երուսաղեմում իսրայելցի երկու զինվորական հարձակվել են հայ հոգեւորականների վրա եւ թքել նրանցից մեկի ձեռքին գտնող խաչի վրա:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանից, խնդրեցինք ներկայացնել, թե ինչպես է պատահել դեպքը եւ ինչ է հետեւել կատարվածին::

«Դէպքը տեղի ունեցել նոյեմբերի 7-ին, Խաչի տօնի օրը: Սրբոց Յակոբեանց միաբանութիւնը՝ հանդիսապետութեամբ լուսարարապետ Սեւան արք. Ղարիպեանի, վերադառնում էր Սուրբ Յարութեան տաճարից Հայկական թաղամաս: Ճանապարհին, պատմութեան մէջ առաջին անգամ, զինուորները թքեցին խաչի եւ հոգեւորականների վրայ: Յաջորդ օրը բողոք ներկայացրեցինք ոստիկանութիւնում:

Նոյեմբերի 27-ին հրեական «Հաարեց» թերթը անդրադարձել էր այս դէպքին:Նոյեմբերի 28-ին հրեական 11-րդ ալիքը անդրադարձաւ այս դէպքին:Նոյեմբերի 29-ին «Հաարեց» թերթը կրկին անդրադարձել էր դէպքին եւ տեղեկացել, որ զինուորները դատապարտուել են 28 օրեայ բանտարկութեան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից