Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պեղումներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում սկսվել են պեղման աշխատանքները։

Նախքան պեղման աշխատանքներին անցնելը  եկեղեցու արտաքին մասը մաքրվել է բուսաշերտից։ Ներկայումս կատարվում են պեղումներ, որին կհաջորդի վերականգնման ու ամրակայման աշխատանքները։

Հյուսիսային մասում բացվել են թաղումներ, որոնց արտաքին նշանները` տապանաքարեր, մահարձաններ  չեն պահպանվել։

Ներկայումս հինգ թաղում է բացվել, որոնք մանրակրկիտ պեղվելուց հետո վերցվելու են մարդաբանական ուսումնասիրությունների։

Ամենահետաքրքիր գտածոն արծաթե թիթեղյա առարկայի մասն է` ոսկերչական գեղեցիկ աշխատանք, որի դիմերեսին պահպանվել է դիմապատկեր, իսկ դարձերեսին արձանագիր է, ընթերցվում է ՍԲ։

Պեղումներն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավար՝  Լևոն Մկրտչյան։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն