Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պետք է Արցախի մեր եղբայրներին եւ քույրերին ցույց տալ, որ սա մի խմբակի մոտեցում է»․ Հայկ Մամիջանյանը՝ իշխանության մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ինչպես նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը, «Հայաստան» դաշինքն այս լսումների համար դեռեւս անցյալ տարի էր դիմել, բայց իշխանություններն ինչ-ինչ պատճառներով արհեստական խոչընդոտներ էր ստեղծում, ինչը տեղի է ունենում նաեւ հիմա»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Բերձորի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների վերաբերյալ ճեպազրույցում։

Ինչ վերաբերվում է՝ իմաստ ուներ, թե ոչ նման լսումներ կազմակերպելը, այս մասին էլ նշեց․ «Գուցե ասածս հուզական թվա՝ հաշվի առնելով այն մոտեցումը եւ պահվածքը, որը պաշտոնական Երեւանը, Հայաստանի այսօրվա կառավարիչներն են դրսեւորում Լաչինի միջանցքի փակման եւ առհասարակ Արցախի նկատմամբ, կարծում եմ՝ բոլոր առիթները, հասարակա-քաղաքականից մինչեւ զուտ մարդկային՝ պետք է օգտագործել Արցախի մեր եղբայրներին եւ քույրերին ցույց տալու համար, որ սա ընդամենը մի խմբակի մոտեցում է, որ սա ոչ թե Հայաստանի դիրքորոշումն է, այլ Հայաստանի մի մարգինալ խմբակի մոտեցում, որը բախտի բերմամբ՝ այս ընթացքում, ցավոք, հայտնվել է կառավարիչների աթոռներին։ Այնպես որ, կարծում եմ՝ իմաստ ուներ»։

Հայկ Մամիջանյանի խոսքով, ընդհանրապես Փաշինյանի ասածներին արձագանքելն ամենաանշնորհակալ գործն է, սակայն, այնուամենայնիվ, նշեց․ «Շատ ցուցիչներ առնվազն մեկ տարում , եթե ոչ ավելի երկար ժամանակահատվածում, ցույց են տալիս, որ Փաշինյանի ասած աննախադեպ մակարդակը հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ է, բայց վատ իմաստով, որովհետեւ ռազմավարական դաշնակցի հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումների նմանօրինակ վիճակ Հայաստանում երբեք չի եղել, պատճառը մեկն է՝ Հայաստանի ապիկար արտաքին քաղաքականությունը»։

Նա Սերգեյ Լավրովի կոշտ հայտարարություններին էլ անդրադարձավ․ «ՌԴ արտգործնախարարի հայտարարությունների հետ կապված մի քանի արձանագրում պետք է անեմ, որի մասին խոսել է նաեւ ՀՀԿ փոխնախագահը։ Առաջին հերթին անընդունելի են հավասարության նշանները՝ 7 շրջանների եւ հայկական Շուշիի, Հադրութի եւ մի շարք այլ հայկական բնակավայրերի օկուպացիայի միջեւ։ Այս պահին Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը։ Ի տարբերություն ՀՀ արտգործնախարարի՝ ես դրա մասին ասում եմ։ ՀՀ արտգործնախարարը չի համարձակվում նույնիսկ այս շենքում դրա մասին խոսել։

Երկրորդ, թեպետ Լավրովը խոսեց Ալմա Աթայի հռչակագրի մասին, որը բանակցային գործընթաց է ներմուծվել Փաշինյանի խմբակի կողմից՝ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, նշեմ, որ 30 տարի շարունակ Ալմա Աթայի մասին որեւէ ադրբեջանցի երբեք չի խոսել։ Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ Ալմա Աթայի հռչակագիրը, որեւէ աղերս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ ունենալ չի կարող։ Նախ` Հայաստանն այն ընդունել է վերապահումով, որը հստակորեն վերաբերվում է ինքնորոշմանը։ Եվ երկրորդ, այն պահին երբ կնքվել է Ալմա Աթայի հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի, Խորհրդային սահմանադրության բոլոր նորմերի համապատասխանությամբ արդեն իսկ իրականացրել էր անկախության հանրաքվե»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ