Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պուտինը Եվրոպային կոչ է արել շնորհակալություն հայտնել Էրդողանին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցություններ են վարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարեւորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։
«Թուրքական հոսք»-ը, ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է նորմալ, ռիթմիկ, առանց խափանումների»,- ասել է Պուտինը։

Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների հարցը լուծելու համար։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կստորագրվի առեւտրատնտեսական կապերի զարգացման հուշագիրը։ Բացի այդ, ՌԴ ղեկավարն առաջարկել է քննարկել իրավիճակը Սիրիայում։

Էրդողանն իր հերթին կոչ է արել չձգձգել Ակկույու ատոմակայանի շինարարութունը։