Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք, այո, կարիք ունենք նոր գերագույն հրամանատարության»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հարցուպատասխանի ժամանակ հարցին, թե համաձայն «Հայկական ժամանակի» հրապարակման՝ Ռուսաստանն, ըստ էության, Հայաստանից պահանջում է կամ մտնել Ռուսաստանի կազմի մեջ, կամ դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության նոր անդամ, պատասխանեց. «Ես թերթիկների հոդվածները չեմ ուզում մեկնաբանել: Մեր պետությունն այսօր գտնվում է աննախադեպ գահավիժման նախաշեմին: Չնայենք մակերեսային երեւանյան աշնանային եղանակի չափանիշներով: Այսօր մեր երկիրը մեկ եզրահանգման եւ մեկ մեկնակետի հիմք պետք է վերցնի: Մենք կարիք ունենք նոր գերագույն հրամանատարության, հրամանատարություն, որն ուղիղ խոսում է իր երկրի հետ, այլ ոչ թե ինչ-որ թերթիկների միջոցով հայտարարությունների՝ քողարկված, անանուն հոդվածներով:

Ես ասում եմ, որ նախկին գերագույն հրամանատարը, պարտված այս դե ֆակտո իշխանությունը մեզ բերել է ոչնչացման շեմին որպես պետություն, բերել այնտեղ, որ մեր պետությունը նվազագույնը երկկողմանի նվաճման նախաշեմին է: Եվ մենք ազգովի պետք է որոշենք. ուզո՞ւմ ենք շարունակել ունենալ Հայաստանի Հանրապետություն: Սա իրական իրավիճակ է: Եվ մենք դուրս պետք է գանք այս Ամերիկա-Ռուսաստան-արեւմտամետ-հյուսիսամետ մակերեսային երկընտրանքից: Այսօր մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մեր ինքնության, մեր քաղաքացիների կյանքի ուղղակի սպառնալիք կա: Այդ սպառնալիքը, այո, գալիս է թշնամական պետություններից, ռազմական հանցագործներից, որոնք պատասխան պետք է տան միջազգային դատարանների առջեւ: Բայց դրանց մեղսակիցը, ցավոք, սրտի, նաեւ այս շենքում (մատնացույց արեց կառավարության թիվ 1 մասնաշենքը․ Ա. Հ.) աթոռակալ գործող իշխանավորն է, նախկին հրամանատարը, որն այլեւս երբեք մեզ չի կարող ներկայացնել ոչ խաղաղության, ոչ պատերազմի մեջ:

Նրա շարունակվող հռետորաբանությունը, բառախաղերը, ելույթները մեր ամբիոններից, օտարների մոտ խոստումները, հայրենիք հանձնելու բանավոր, գրավոր եղանակները արդեն ոչ թե հոգնեցնում են, այլ ուղղակի մեզ գլորում են դիպի անդունդ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ