Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռազմական դրության շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների սեփականատերերը փոխհատուցում կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների սեփականատերերը փոխհատուցում կստանան:

2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել էին տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրական եզրակացություն է կայացվել թվով 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 185 մլն 967 հազար 500 դրամի չափով:

Նշենք, որ 70 տրանսպորտային միջոցներից 25-ը ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 45-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:

Ի դեպ, նշված գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:

Ս.Հ.