Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու հարցով

Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- նշված է հաղորդագրությունում։