Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում հասել է ռեկորդային մակարդակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի ապրանքային արտահանման կախվածությունը Ռուսաստանից մեծանում է

📌2021թ-ին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքային արտահանման 28.0%-ը,

📌2022թ-ի հունվար-հունիսին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48.4%-ով՝ հասնելով $542.8 մլն-ի, իսկ նպաստումը Հայաստանի ապրանքային արտահանման 36.3% հավելաճի կառուցվածքում կազմել է 12.8%-ային կետ,

📌Վերջին 20 տարում, 2022թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՌԴ մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում հասել է ռեկորդային մակարդակի՝ 28.8%-ի, ինչը մասամբ պայմանավորված է վերարտահանման ծավալների աճով,

📌Հաշվի առնելով Հայաստանից ՌԴ արտահանման սեզոնային առանձնահատկությունները՝ 2022թ-ին ՌԴ մասնաբաժինը Հայաստանի ապրանքային արտահանման կառուցվածքում կգերազանցի 30%-ը՝ ավելի խոցելի դարձնելով Հայաստանի արտահանողներին ՌԴ շուկայի կոնյուկտուրայից։

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն