Armenia

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 300,000-ի

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 300,000-ի

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9263 նոր դեպք է գրանցվել երկրի 85 շրջանում։

Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 299,941-ի։

Նոր դեպքեր են գրանցվել երկրի բոլոր շրջաններում։ Վարակվածների 43.1%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի և հայտնաբերվել է միայն թեստավորման արդյունքում, գրում է «Վեդոմոստին»։

4-րդ օրն անընդմեջ ՌԴ-ում նոր դեպքերի քանակը չի հասնում 10,000-ի։ Մայիսի 19-ի դրությամբ ապաքինվել է 5921 մարդ, ընդհանուր առմամբ՝ 76,130։ Փաստացի բուժվում է 220,974 մարդ։ Վերջին 24 ժամում մահացել է 115 պացիենտ, մահվան ելքով 2837 դեպք կա։

Հիվանդների քանակով առաջատարը Մոսկվան է (149,607), որին հաջորդում է Մոսկվայի շրջանը (29,188) և Սանկտ Պետերբուրգը (11,340)։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը մնում է բարդ, սակայն, հաջողվել է կասեցնել հիվանդության աճը՝ տեսանելի է դրական դինամիկան։

Football news:

Undress and have dinner with us. Karembeu about how the players of Real Madrid joked Casillas
Hakimi moved from Real Madrid to Inter
Icardi on leaving Inter: PSG-a step forward. I want to win trophies
Giress about the Best-2019 award: Mane should have been ahead of Messi
Lovestory Totti and Ilari Blasi: he dedicated goals to her in the Derby, she dissuaded him from moving to Real Madrid (and had a row with Spalletti)
Eric Djemba-Djemba: Pogba and Brunu would have sat in the reserves under Scholes and Keane
Klopp on the championship: I would never compare myself to Dalgliesh and Shankly