Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռելիեֆն այնպիսին է, որ հնարավոր է՝ իրենք են հետ քաշվել, եւ այդ մասին խոսել է ԳՇ պետի տեղակալը»․ Բաքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ըստ ձեր հարցադրումների՝ որոշ գաղտնիքներ պետք է բացահայտեմ, ինչն անել իրավասու չեմ։ Դա ՊՆ-ին է  պետք հարցնել։ Ինչ վերաբերում  է Ջերմուկի հատվածում ադրբեջանական զորքի կամ հատուկ ջոկատայինների ներթափանցմանը, ապա մեր հատուկ ջոկատայիններն ու զինվորները կարողացել են շրջափակման մեջ պահել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցերին, թե որքա՞ն տարածքով է Ադրբեջանը ներթափանցել ՀՀ տարածք եւ ի՞նչ եղան Ադրբեջանի այն զինվորները, որոնք, ՀՀ ԳՇ պետի խոսքով, շրջափակման մեջ են եղել, եւ սպասում են՝ սննդի պաշարը վերջանա, հեռանան՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա շարունակեց․ «Բայց քանի որ ռելիեֆն այնպիսին է, որ հնարավոր է՝ իրենք են կարողացել հետ քաշվել, ապա այո, այդ մասին խոսել է ԳՇ պետի տեղակալը։ Այս պահին իրավիճակը լրիվ վերահսկողության տակ է։ Կարծում եմ՝ որեւէ այլ վտանգ չունենք այստեղ»։

Հարցին՝ նպատակահարմա՞ր չէր արդյոք նրանց գերի վերցնել, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց, որ ՊՆ-ի գործառույթները չի կարող մեկնաբանել․ «Եթե ՊՆ-ն մշակած ունի որեւէ ռազմավարություն, ես դա ճիշտ եմ համարում։ Իրավասուն ՊՆ-ն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ