Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին «հումանիտար միջանցք» տրամադրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունից հեռանալու համար, այսպես կոչված, հումանիտար միջանցք տրամադրելու մասին հարցին:

«Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ հանրային շրջանակներում, այդ թվում  սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու․․  ԻՆչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ որ այս մարդիկ  երկրի շահերը  գնահատելով , անվտանգային ռիսկերը  գնահատելով պատրաստ են հոժարական գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կմա հեղափոխական փոփոխությունների եզրին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ