Armenia

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Արսեն Նիկողոսյանի նախագությամբ բավարարեց ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը։ 

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր երեք միջնորդություններ․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանքը վերացնելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։ Դրանցից որևէ մեկը գործը քննող Աննա Դանիբեկյանը չէր բավարարել։

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը նախ մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները հետ վերցրեցին այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել։ Նրանք բողոքը ներկայացրեցին երկրորդ անգամ, այս անգամ այն մակագրվել է Արսեն Նիկողոսյանին։

Դատարանն այսօր հեռացել էր խորհրդակցական սենյակ։


 

Football news:

Lampard on 3-0 with Watford: a dry Win at home, three goals scored-Chelsea played very well
Pulisic on 3-0 with Watford: Chelsea needed this win. We are confident that we can get into the top 4
Rebic scored 9 goals for Milan in 11 Serie A matches
Mikel Arteta: getting Arsenal into the Champions League seemed impossible a few weeks ago
Бав Bayern won the gold double in Germany for the 13th time
Neuer provided an assist in the German Cup final with Bayer
Sarri about 4:1 with Torino: Juve had a false sense of security after a couple of goals