Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար:

Դեսպանն էլ իր հերթին կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ռուբեն Ռուբինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ` աշխատանքային հետագա գործունեության մեջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ