Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուս կինոարտադրողները հեռացնում են արտասահմանյան երաժշտությունն նոր ֆիլմերից

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ռուսական կինոընկերությունները, այդ թվում՝ ivi, Amedia, Start, ռուսական ֆիլմերից հեռացնում են արևմտյան երաժշտությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հայտնում է Mash Telegram ալիքը։

Որոշումն ընդունվել է արտասահմանյան լեյբլների՝ ռուսական կինոարտադրության իրավունքները վաճառելուց հրաժարվելու հետ կապված։ Արտադրության ընթացքում գտնվող ֆիլմերից ու սերիլաներից արտասահմանյան երաժշտությունը հանվում է ֆիլմերի ստեղծումից հետո պահանջներից խուսափելու համար։

Ըստ Amedia-ի պրոդյուսեր Բորիս Օսիպենկոյի՝ հեռուստադիտողների մեծ մասը չի զգա տարբերությունը, քանի որ երաժշտությունը կփոխարինվի։

Միաժամանակ արտասահմանյան երաժշտությունը կմնա արդեն թողարկված նախագծերում։