Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսական բանակը մոտ է խոշոր պարտության Դոնեցկում

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հրապարակել է նոր տվյալներ Դոնեցկի մարզի Լիման քաղաքի մոտ մարտերի մասին, որն այժմ փորձում են գրավել Ուկրաինայի զինված ուժերը։ Մի քանի շաբաթ է, ինչ այստեղ ակտիվ մարտեր են ընթանում։

Դատելով քարտեզից՝ ուկրաինական զորքերը գրեթե շրջափակել են Լիմանը, այնտեղ գտնվող բավական մեծ ռուսական խմբավորումը կաթսան ընկնելու վտանգի տակ է։

Լիմանում ռուսական բանակի մատակարարումը կարող է անցնել միայն նեղ միջանցքով Տորսկոյե բնակավայրով, որն արդեն գտնվում է ուկրաինացի զինվորականների կրակոցների տակ։

Սովորաբար ISW փորձագետները բավական պահպանողական են ռազմաճակատում տիրող իրավիճակի գնահատականներում և որոշակի ուշացումով են հրապարակում տվյալները։ Փորձագետները նշում են, որ Լիմանի անկումից հետո ուկրաինական բանակը կսպառնա ռուսական դիրքերին Դոնեցկի եւ լուգանսկի շրջաններում։