Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման հարցում. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Կարևոր թեմա է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, և հոկտեմբերի վերջին եղավ հերթական գագաթնաժողովը Սոչիում», – ասել է ՌԴ-ի դիվանագիտության ղեկավարը: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման  և այլ հարցերի կարևորությունը:

«Մենք շահագրգռված ենք՝ ամեն կերպ նպաստելու   տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմամբ»,- ընդգծել է Լավրովը: