Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սա մեր երազանքն էր». Հայաստանում կկայանա 2027 թ-ի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը

Կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը. 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին այսօր«Արմենպրեսի»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը

Նրա խոսքով՝ կար մեծ ցանկություն Հայաստանում կազմակերպել միջազգային որևէ մրցաշար,  հատկապես որ ունեն լավ արդյունքներ մարմնամարզությունից։

«Ֆեդերացիայում մի շարք քննարկումներից հետո, կառավարության աջակցությամբ  դիմել ենք միջազգային ֆեդերացիային: Ունենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ուստի այդ արդյունքները նպաստեցին, որ միջազգային ֆեդերացիան կողմից մերզ տրվի այդ հնարավորությունը՝  Հայաստանում անցկացնելու նման բարձրակարգ մրցաշար։ Իհարկե, դա հսկայական ծախսերի հետ է կապված, բայց կառավարության շնորհիվ կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը` Եվրոպայի առաջնությունն անցկացնել Երևանում»,- նշեց Գագիկ Վանոյանը։

Ֆեդերացիայի նախագահն ասաց, որ Հայաստանի առաջ դրվել են հստակ պահանջներ, որոնք պետք է կատարեն. «Մեծ աշխատանք կա անելու և փուլ առ փուլ առաջ կգնանք։ Կասկած անգամ չունեմ, որ լավագույններից մեկն է լինելու այս մրցաշարը»։

Նա նշեց, նաև, որ Գերմանիան և Անգլիան ևս ցանկություն էին հայտնել 2027 թվականի առաջնությունն անցկացնել իրենց երկրներում։

«Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Սա մեր երազանքն էր, ի վերջո սրանով  լուծվում է մարմնամարզության ապագայի հարցը: Այն դժվարությունները, որոնք տեսել են մենք, մեր չեմպիոնները, այս առանջնության անցկացումից հետո երիտասարդները չեն տեսնի»,- իր հերթին նշեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նրա խոսքով՝  Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան 4 մարզադահլիճ, բացի այդ, մոտ 20 տարի մեր երկիրը մարզագույքի առումով ոչ մի խնդիր չի ունենա։