Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլին մտադիր է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք դատավարությանը՝ չնայած առողջական ծանր վիճակին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել կլինիկայից, որում ցանկություն է հայտնել ուրբաթ օրը ներկա գտնվել դատական նիստին, որտեղ կքննարկեն նրա առողջական ծանր վիճակի պատճառով ազատ արձակելու միջնորդությունը։

«Ես ինձ վատ եմ զգում, բայց վաղը ցանկանում եմ ներկա գտնվել դատարանում, որը կորոշի իմ կյանքի և մահվան հարցը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է ձեռագիր նամակում, որի լուսանկարը հրապարակվել է հինգշաբթի Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Սահակաշվիլիի օրգանիզմում ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի առկայությունը պարզվել էր «Empathy»  ոչ կառավարական կազմակերպության փորձագետների ուսումնասիրության արդյունքում։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։ «Empathy» ղեկավար Մարիամ Ջիշկարիանիի խոսքերով՝ Վրաստանի նախկին նախագահին պետք է ուղարկել արտերկիր բուժման, հակառակ դեպքում նա կարող է մահանալ։ Երեքշաբթի օրը Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի կողմից ստեղծված բժիշկների խորհուրդը նույնպես կոչ արեց քաղաքական գործչին բուժման նպատակով արտերկիր տեղափոխել։ Ըստ նրանց՝ Սաակաշվիլին գտնվում է հյուծվածության չորրորդ փուլում։

Սաակաշվիլիի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ խնդրելով ազատել նախկին նախագահին առողջական պատճառներով կամ հետաձգել պատժի կատարումը։ Միջնորդագիրը Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննի ուրբաթ օրը։