logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Սահակաշվիլու անեծքը. Բագրատյանից հետո նա ընդունեց մեղքը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքն է Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների հետ ժամանակին հղացել եւ մշակել ԵՄ Արեւելյան գործընկերության, ասոցացման, առանց վիզային ռեժիմի գաղափարը, սակայն այժմ համարում է, որ սխալ է արել: Սահակաշվիլին ասել է, թե այժմ անիծում է իրեն դրա համար, քանի որ Վրաստանի քաղաքացիները աշխատելու համար թողնում ու հեռանում են Եվրոպա: Սահակաշվիլին հայտարարել է սակայն, թե պատրաստվում է վերադառնալ Վրաստան եւ փոխել իրավիճակը:

Վրաստանի նախկին նախագահը, վարդերի հեղափոխության առաջնորդը փաստորեն իր նախկին գաղափարի համար ինքզինքն անիծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պատասխանից հետո: Դա իհարկե զուտ ժամանակագրական առումով, որովհետեւ թեմատիկ առումով ուղիղ կապ չկա, թեեւ պատճառահետեւանքային կապի մասին խոսելու տեղ գուցե առկա է:

Հրանտ Բագրատյանն, ինչպես հայտնի է, Սահակաշվիլուն պատասխանել էր այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունը փորձել էր օգտագործել իր մրցակից Իվանիշվիլու դեմ: Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով անցնում է Վրաստանից, իսկ տարեվերջին կանցնի նաեւ Ադրբեջանից:

Սահակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն այդ ցուցանիշով Վրաստանից մեկ էլ առաջ է եղել Տիգրան Մեծի ժամանակ, ու Իվանիշվիլին փաստորեն այնքան վատ է կառավարել, որ այժմ էլ Հայաստանն անցել է:

Միջամտեց Հրանտ Բագրատյանը, Իվանիշվիլիին պաշտպանելով Սահակաշվիլուց: Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանը մինչեւ Թամար թագուհին առաջ է եղել Վրաստանից, հետ է ընկել հետո՝ եկեղեցու պատճառով, իսկ խորհրդային 70-ականներից դարձյալ առաջ է անցել: Հետո էլի հետ է ընկել՝ պատերազմի պատճառով, բայց 2005-09 թվերին դարձյալ առաջ է անցել:

Բագրատյանը փաստորեն Իվանիշվիլուն պաշտպանեց Փաշինյանից, իսկ Սահակաշվիլուն անհարմար դրության առաջ դրեց Ռոբերտ Քոչարյանի մոտ, միաժամանակ անհարմար ակնարկ անելով իր հավերժական «ախոյան» Տիգրան Սարգսյանին՝ ակնարկելով թերեւս, որ նրա վարչապետությունից հետո է Հայաստանը դարձյալ հետ ընկել:

Մի խոսքով, եթե Սահակաշվիլին միայն Տիգրան Մեծի, Շեւարդնաձեի եւ Իվանիշվիլու անունն էր տվել, ապա Հայաստանի նախկին վարչապետի անսպասելի միջամտությունը առաջացրեց բավական բարդ պատմա-քաղաքական մի հանգույց, տարբեր պատմական ու ներկա դերակատարների ներգրավումով՝ ՀԱԵ, Թամար թագուհի, ԽՍՀՄ 70-ականներ, ակնարկ Քոչարյանի, Տիգրան Սարգսյանի մասին:

Բագրատյանը եզրակացրել էր, որ Սահակաշվիլին անտեղյակ է:

Վրաստանի նախկին նախագահը դրան չի արձագանքել: Կամ որոշել է, որ նախկին վարչապետի արձագանքելը նախկին նախագահի համար պատվից ցածր է, կամ պարզապես խճճվել է Հրանտ Բագրատյանի պատասխանի մեջ եւ վերականգնվելու համար ներկայում անցնում է պատմական թերապիայի կուրս:

Չի բացառվում, որ դրա ազդեցության տակ էլ Վրաստանի նախկին նախագահն ամբողջ մեղքը վերցրել է իր վրա եւ հայտարարել, որ կվերադառնա Վրաստան եւ կուղղի այն:

Themes
ICO