Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երեւանում ՌԴ դեսպանատունը սպառնում է Հայաստանին

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է, որ «Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար»։

Նույնիսկ այս օրով ՌԴ-ն չի զլանում կրկնել իր նողկալի մանթրան՝ եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարումը։ Մյուս կողմից, ինչու զլանա, եթե ինքն է Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ ռազմական արշավի, եռակողմ հայտարարությունների, այսինքն՝ Հայաստանի մասնատման եւ ՀՀ տարածքները համատեղ «բարդ օպերացիաներով» թուրքերին հանձնելու, այսինքն՝ Հայաստանի պետականությունը վերացնելու ծրագրի հեղինակն ու առաջնորդողը։ Սեպտեմբերի ռուս-թուրքական ագրեսիան եւ ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ դեմ ագրեսիայի վերաբերյալ բանաձեւի տապալումը՝ դրա վերջին վկայությունը։ ՌԴ-ն հաստատակամ է այս ծրագրերում։