Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել․ Փաշինյան

«Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է եղել, որ ես ասել եմ՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Սա ամենամեծ ու արդարացված քննադատություն է համարվում։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ 1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի որոշումներին։ Եվ այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատությունն ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր՝ իշխանությունն ստանձնելու և այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ նախորդ բոլոր բանակցողների կողմից»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերն իրենք են՝ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքով։ Բանակցային այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, եթե այդ չափանիշներով ու բանաձևերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը և հեռացել է։ Մենք այս ամենի միջով անցնելով՝ եկել ենք ու ասում ենք՝ որդեգրում ենք խաղաղության օրակարգ։ Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովորդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես այդ պատասխանատվությունն ստանձնում եմ, գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։ Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում են ճանապարհ գնալու»։