Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեյրան Օհանյան․ «ԳՇ պետի մոտ այսօր տեսնում ենք միայն զինվորամոլություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Բանակը նրանց համար խորթ է, որովհետեւ բանակի կայացման գործում նրանցից շատերը ոչինչ չեն արել, բանակում չեն ծառայել, չգիտեն ծառայության առանձնահատկությունները։ Բանակն այս իշխանության համար խորթ է, որովհետեւ այլ պայմանավորվածություններ ունեն՝ մեր երկրին խոստացել են խաղաղություն, որ պետք է երկիրը կայուն զարգանա, բայց բերեցին պատերազմ եւ զոհեր»,-այսօր Հայկական բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա ասաց՝ եթե այսօրվա ղեկավարությունը պատերազմի ժամանակ գնար կանգներ զինվորի եւ հրամանատարի կողքին, ապա մենք քիչ զոհեր կունենայինք եւ չէին գա «Եռաբլուր» ու ձեւական ծնկի իջնեին, իբր թե մտահոգված են։

Անդրադառնալով օրենսդրական այն փոփոխությանը, ըստ որի ԶՈւ ԳՇ պետը  դարձել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Օհանյանն ասաց՝ հրամանատարը պաշտպանության նախարարությունում դարձավ քաղաքական պաշտոն է եւ պաշտպանության նախարարն է պատասխանատու ամեն ինչի համար, դրա համար իր չափով պատասխանատվություն կրում է․ «Փոխեցին նրա համար, որ  ամեն տեղ, որտեղ պաշտպանության նախարարը գնում է ԳՇ-ն վերջին զինվորամոլի նման, գոտին մինչեւ վերջ ամրացված, զգաստ կանգնած զեկուցի պաշտպանության նախարարին։ Բայց ԳՇ-ի գործը զինվորամոլությամբ զբաղվելը չէ։ Նրա գործն է, որ ամբողջ ներուժն օգտագործի, որպեսզի բանակը կայանա։ Ես վերջերս տեսա, որ զորամիավորման հրամանատարն է պատիվ տալիս, զեկուցում ԱԺ  պատգամավորին։ Իրավունք չունեն»։

Հարցին՝ թե ո՞ւմ է վերաբերվում խոսքը, Օհանյանն ասաց՝ վերաբերվում է նրանց, ովքեր թերանում են։ ԳՇ պետին նկատի՞ ունի, նա պատասխանեց․ «ԳՇ պետի գործը ընդգրկուն է։ Ասացի՝ զինվորամոլությամբ քո գործը չես կարող առաջ տանել, իսկ այսօր իր մոտ տեսնում ենք միայն զինվորամոլություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ